Լուրեր
ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են ՀՀԿ Կոտայքի մարզային գրասենյակ
20.07.2016

Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Կոտայքի մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ:
Հանդիպման ընթացքում մարզային կանանց խորհրդի նախագահ Ջ. Բուբուշյանը ներկայացրեց մարզում կատարվող կանանց խորհուրդների աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև քննարկվեց առաջիկա ՏԻՄ ընտրություններում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունների և գործողությունների մասին:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը, ողջունելով կատարվող աշխատանքները իր խոսքում նշեց, որ հիմնական շեշտը կանանց խորհրդի աշխատանքների մեջ պետք է դրվի կուսակցական կազմակերպչական և գաղափարա-քարոզչական աշխատանքների վրա ,նաև ուշադրության կենտրոնում պահելով մեր բնակչության համար կարևորություն ունեցող առողջապահական, սոցիալական և կրթական ծրագրերը:
Հյուրերին դիմավորեցին և ողջունեցին ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպոիթյան ներկայացուցիչներ՝ Կոտայքի փոխմարզպետ Կ. Մարգարյանը, Հրազդանի քաղաքապետ և ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության ղեկավար Ա. Դանիելյանը :