Լուրեր
Նոր կուսակցականներ ՀՀԿ Աջափնյակ տ/կ-ում
19.07.2016
Հայաստանի Հանրապետական կուսակցության Աջափնյակ տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ՀՀԿ Աջափնյակ տ/կ խորհրդի նախագահի տեղակալ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և խորհրդի անդամներ:
ՀՀԿ Աջափնյակ տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր: