Լուրեր
ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելել են ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ
15.06.2016

Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, ինչպես նաև անկեղծ և անկաշկանդ խոսակցություն ծավալվեց ՏԻՄ-ում կանանց ներկայացվացությունը բարձրացնելու, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունների և գործողությունների մասին:
Հանդիպման շրջանակում կանայք մասնակցեցին Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին: Ողջունի խոսքով հանդես եկավ Լոռու մարզային կանանց խորհրդի նախագահ, դպրոցի տնօրեն Ա. Խանզադյանը, ինչպես նաև մարզպետ Ա. Նալբանդյանը, և գերաշնորհ Տեր – Ս. Թուլջյանը:
Շնորհավորելով օրվա առթիվ մարզպետ Ա. Նալբանդյանը լավագույն ուսուցիչներին հանձնեց պատվոգրեր:
Համերգի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ և նվերներ մասնակիցներին, հետաքրքիր գեղեցիկ կատարումներով հանդես եկան դպրոցի տաղանդաշատ երիտասարդ-կատարողները: