Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ << Քանաքեռ-Զեյթուն>> տարածքային կազմակերպության խորհրդի նիստը
14.06.2016
2016թ. հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ << Քանաքեռ-Զեյթուն>> տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Խորհրդի նիստին ներկա էր ՀՀ Աժ պատգամավոր Ա. Ստեփանյանը, <<Քանաքեռ-Զեյթուն>> վարչական շրջանի ղեկավար Ա. Հանիսյանը և ՀՀԿ ՏԿ կազմակերպիչ Լ.Մազմանյանը:
ՏԿ Խորհրդի նիստում ՀՀԿ շարքերը համալրվեցին մի շարք քաղաքացիներ:
Խորհրդի նիստում ծավալուն խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Ա.Ստեփանյանը, նա նիստի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունման հետ կապված առաջիկայում անցկացվելիք ընտրությունների մասնագիտական դասընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու մասին, որը նիստի մասնակիցների կողմից ընդունվեց որպես ի գիտություն: