Լուրեր

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները կազմակերպել էին բարեգործական միջոցառում

01.06.2016


Մայիսի 31-ին երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպել էին բարեգործական միջոցառում` Վանաձորի շուրջ քառասուն սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Միջոցառումը ներառում էր այց մանկական սրճարան, որտեղ երեխաներին սպասվում էր փոքրիկ ցերեկույթ` հետաքրքիր խաղերով և մրցույթներով:

Երեխաների ուրախ տրամադրությունն ու ժպիտներն ավելի էին պարտավորեցնում երիտասարդ կուսակցականներին: Վերջիններս էլ իրենց հերթին մեծ ոգևորություն ցուցաբերեցին` ջանք ու եռանդ չխնայելով ամեն կերպ փոքրիկներին ուրախացնելու համար:

Մուլտֆիլմերի սիրելի հերոսների և ծաղրածուների անակնկալ այցելությունն օրն ավելի հիշարժան դարձրեց:
Ցերեկույթի ավարտին բոլորը գոհ և ոգևորված էին:

ՀՀԿ Լոռու տարածքային երիտասարադական կազմակերպության ներկայացուցիչները կարևորում են նմանատիպ միջոցառումները, քանի որ բոլոր երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ սոցիալական պայմաններից և դասակարգային տարբերություններից:
Երեխաները մեր վաղվա օրն են և մեր լուսավոր ու բարեկեցիկ ապագայի երաշխավորները: 

← Վերադառնալ ցուցակին