Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության երիտասարդական հանձնախմբի ժողով
23.05.2016

2016թ. մայիսի 21-ին քաղաք Աշտարակի ՀՀԿ գրասենյակում կայացավ ՀՀԿ Արագածոտնի Տ/Կ երիտասարդական հանձնախմբի ընդլայնված ժողովը, որին հրավիրված էին ՀՀԿ ԵԿ մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի երիտ. հանձն. ղեկավարները, ՀՀ երիտասարդական հիմնադրամի մարզային կառույցի ղեկավարը և ՀՀԿ ակտիվ երիտասարդներ: Ժողովի ընթացքում կազմավորվեցին տեղեկատվական, սոցիալական, մշակութային , քարոզչական, սպորտային ենթակառուցվածքներ և քննարկվեցին երիտասարդների աշխատանքների կազմակերպական հարցեր: