Լուրեր

Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախաձեռնությամբ նշվեց ընտանիքի օրը

18.05.2016

Մայիս 17-ն Քանաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության կանանց խորհուրդը «Զեյթուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր «Իմ ընտանիքը» խորագրով միջոցառում՝ նվիրված ընտանիքի միջազգային օրվան: Մասնակցեցին շնորհալի ընտանիքներ` երեխաները ծնողների հետ միասին, փառաբանեցին հայ ընտանիքը ՝ կատարելով ավանդական երգ, պար, ասմունք, կատարումներ երաժշտական գործիքների վրա, ինչպես նաև նկարների ցուցահանդես:
Մեծ ուշադրություն գրավեց մշակութային կենտրոնի ճեմասրահում կազմակերպված ընտանիքի թեմայով ցուցահանդեսը, որին ներկայացված էին հայկական կոլորիտով լավագույն աշխատանքները:
Միջոցառմանը ներկա էին` ՀՀ ԱԺ փոխնախագահ , ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանը, կանանց խորհրդի անդամներ Ն. Նահապետյանը, Ս. Բեգլարյանը, Ս. Պողոսյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Ե. Անդրեասյանը և Վ. Դանղյանը, ՀՀԿ Քանաքեռ-Զեյթունի կանանց խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլ հարգարժան հյուրեր :

 

← Վերադառնալ ցուցակին