Լուրեր
Արարատի մարզի կանանց խորհրդի նախձեռնությամբ տեղի են ունենում միջոցառումներ` նվիրված ընտանիքի օրվան
15.05.2016
Արարատի մարզի կանանց խորհրդի նախձեռնությամբ արդեն մի քանի օր է, ինչ մարզի տարբեր բնակավայրերում` կրթական և մշակութային հաստատություններում տեղի են ունենում բազմաբովանդակ միջոցառումներ նվիրված ընտանիքի օրվան:
Մայիսի 12-ին Արտաշատ քաղաքի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում ՀՀԿ կանանց խորհրդի տարածքային կազմակերպությունը կազմակերպել էր «Հայրենիքը սկսվում է ընտանիքից» խորագրով միջոցառումը:
Միջոցառման ժամանակ ցուցադրվել է աշակերտների պատրաստած բացիկները: Բացիկների միջոցով երեխաները ներկայացրեցին իրենց պատկերացումները ընտանիքի վերաբերյալ:
Մարզային միջոցառմանը իրենց մասնակցություն են ունեցել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, բազմազավակ, պատերազմի մասնակցած և հայրենիքին իրենց կյանքը նվիրած հերոսների ընտանիքների անդամներ:
Արարատի շրջանի դպրոցների աշակերտներներ միջոցառման շրջանակում իրենց նախաձեռնությամբ մասնակցեցին և գրեցին «Այս մի բուռ քարեղեն հողում, անունը ընտանիք պահենք» խորագրով շարադրությունը, աշխատանքի միջոցով արտացոլեցին իրենց պատկերացումները հայ ընտանքի վերաբերյալ:
Միջոցառումը անփոփվեց մայիսի 14 –ին ՀՀԿ տարածքային գրասենյակում, որտեղ տեղի ունեցավ երեխաների պատրաստած բացիկների ցուցահանդեսը, որին ներկայացված էր շուրջ 1000 լավագույն աշխատանքներ:
Վեդիի կանանց խորհուրդը տարաբնույթ միջոցառումներից ընդգծեց Արալեզի դպրոցում կազմակերպած ծնողական համալսարան, թեմայով սեմինար:
Մասիսի ենթաշրջանում անցկացվել են «Ընտանիքը, սիրո, հարգանքի, հանդուրժղականության աղբյուր է, որի վրա ձևավորվում է հայ հասարակությունը», թեմայով միջոցառումներ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ կանանաց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Կ.Պողոսյանը, Ռ. Մուրադյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Արարատի տարածքային կամակերպության կանանց խորհուրդները և հյուրեր:
Միջոցառման մասնակիցները արժևորել և գնահատել են ընտանիքի դերը պետականակերտության մեջ, այսօրվա ներկայում և վաղվա մեր ապագայում: