Լուրեր

Արաբկիրի ՏԿ կանանց խորհուրդը Վահագն Դավթյանի անվան զբոսայգում կազմակերպել էր ցուցահանդես

15.05.2016

Այսօր՝ մայիսի 15-ին, որն առանձնացավ օրացույցում, որպես ընտանիքի օր, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության կանանց խորհուրդը Վահագն Դավթյանի անվան զբոսայգում կազմակերպել էր ցուցահանդես: Այգու տարբեր հատվածներում տեղ էին գտել վարչական շրջանի մանկապարտեզների և դպրոցների սաների ձեռքի աշխատանքները՝ պաստառներ, նկարներ, բացիկներ, որոնցում արտացոլված էին երեխաների պատկերացումները պետության կարևորագույն հիմքերից մեկի՝ ընտանիքի շուրջ: Բացիկներից հորդում էին գեղեցիկ շնորհավորական ուղերձներն ու ջերմ բարեմաղթանքները, պատկերված էին բազմանդամ ու երջանիկ ընտանիքներ: Աշխատանքները փաստում էին, որ երեխաների արժեքային համակարգում առանձնահատուկ տեղ ու դեր ունի ամուր ու համերաշխ ընտանիքի գաղափարը:


Ցուցահանդեսին նախորդեց գեղեցիկ համերգային ծրագիր՝ <<Ծիածան>> երգչախմբի մասնակցությամբ, ովքեր կատարեցին ռազմահայրենասիրական երգեր նվիրված հայ զինվորին, հայրենիքին, մեր սիրելի մյրաքաղաքին: Այնուհետև հյուրերը շրջեցին զբոսայգում՝ վայելելով տաղանդաշատ և վառ պատկերացում ունեցող երեխաների գունեղ աշխատանքները:


Ցուցահանդեսին ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երևանի քաղաքի ավագանի Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանը, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, կանանց խորհրդի անդամներ, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, մանկավարժներ և աշակերտներ:

 

← Վերադառնալ ցուցակին