Լուրեր

Հայաստանում Մայիսի 15-ը նշվում է ընտանիքի օր

14.05.2016

Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Մայիսի 15-ը ընտանիքի օրն է: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ ՀՀԿ տարբեր կառույցներում կիրականացվեն միջոցառումներ: Օրվան ընդառաջ,Գեղարքունիքի մարզի ՀՀԿ Մարտունու տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ ընտանիքի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀԿ գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռ. Մուրադյանը, Գեղարքունիքի մարզային նախագահ Է. Մալխասյանը, կանանց խորհրդի անդամներ, հյուրեր:


Միջոցառմանը ցուցադրվեցին երեխաների կողմից պատրաստված խորհրդանշական բացիկներ, որոնց միջոցով երեխաները ներկայացրել էին ընտանիքի վերաբերյալ իրենց պատկերացումները:
Ցուցահանդեսին արձագանքել էին մարզի հանրակրթական, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Նկարների թեմատիկ հիմքում ընտանիքն էր:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն հանդիպեց նաև կանանց ակտիվի հետ, քննարկվեցին կանանց կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին