Լուրեր

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ անցկացվեց ԵԺԿ անդամ կուսակցությունների հանդիպումը

30.04.2016

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում օրերս ավարտվեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ կուսակցությունների հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց տեղական վերջին ընտրություններում Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ (GERB) կուսակցության ունեցած հաջողությունը և քննարկվեց այդ փորձի օգտագործումը Բուլղարիայի առաջիկա նախագահական ընտրություններում:

Խոսվեց Ավստրիայի նախագահական, Իսպանիայի համընդհանուր, Սլովակիայի խորհրդարանական, Իռլանդիայի օրենսդրական ընտրարշավերի, ԱՄՆ առաջիկա ընտրությունների մասին, իսկ ԵԽ պատգամավոր, ԵԺԿ փոխնախագահ Դեյվիդ Մքալիսթերը անդրադարձ կատարեց հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեին:

Ներկայացվեցին նաև մի շարք ավանդական զեկույցներ կայացած և առաջիկայում կայանալիք ընտրարշավների, դրանց հետ կապված խնդիրների և առանձնահատկությունների վերաբերյալ:

Հանդիպումը խորհրդանշական էր այն առումով, որ նախապատրաստական քննարկումներ անցկացվեցին` 2019 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ:

Հանդիպման ընթացքում փորձի և կարծիքների փոխանակումը նոր հիմքեր ստեղծեց ապագայում համագործակցության խորացման համար: 

← Վերադառնալ ցուցակին