Լուրեր
<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> խորհրդի հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ անդամը ներկայացավ մարդու իրավունքների ոտնահարման և ցեղասպանական գործողությունների դատապարտման կոչով
28.04.2016
Օրերս Լոնդոնում կայացավ <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) խորհդրդի հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Աննա Մկրտչյանը: Հանդիպման թեման էր` <<Պոպուլիզմի աճը. պատճառներն ու իրականացումը եվրոպական նախագծի շրջանակներում>>:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայում տեղի ունեցող փոփոխություններին, տնտեսությանը, անվտանգությանն ու ահաբեկչությունների վտանգին առնչվող մի շարք հարցեր:
Հաջորդիվ <<Բարձրագույն կրթության և հետազոտությունների>>, <<Եվրոպական քաղաքականության>> և <<Մարդու իրավունքների>> հարցերով EDS մշտական աշխատանքային խմբերում տեղի ունեցան քննարկումներ, որոնց արդյունքում ընդունվեցին պոպուլիզմի աճի, Արևելյան գործընկերության հետագա խորացման, միջազգային կրթության, աշխատաշուկա մուտք գործելու հետ կապված ուսանողների խնդիրների և այլ հարցերի վերաբերյալ բանաձևեր:
Հանդիպման շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության և և վերջերս տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի իրողություններին ու հետևանքներին և բոլոր ներկաներին ու նրանց ներկայացրած կազմակերպություններին կոչ արեց հետամուտ լինել մարդկանց իրավունքերի ոտնահարմաննը և միջազգային իրավունքի խախտմանն ուղղված փորձերի ու գործողությունների կանխմանը և դատապարտել ցեղասպանական բնույթ կրող ու խաղաղ բնակչության կյանքին սպառնացող արկածախնդրությունները` դրանով իսկ նվազագույնի հասցնելով հետագա ոճրագործությունների վտանգը: