Լուրեր

ՀՀԿ ԵԿ և «ՈՊԲՈՒԿ» ՀԿ անդամները դիտեցին Ղարաբաղյան պատերազմը ներկայացնող «Թևանիկ» ֆիլմը և ծանոթացան ստեղծման պատմությանը

16.04.2016

Ապրիլի 15-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի դիտումը: Ֆիլմի դիտմանը ներկա էին շուրջ 140 երիտասարդներ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» («ՈՊԲՈՒԿ») հասարակական կազմակերպությունից:
Ֆիլմը Ղարաբաղյան պատերազմի մասին է, որտեղ ներկայացվում է 3 պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի դրամատիկ կյանքը: Դեպքերը տեղի են ունենում նույն գյուղում և միաժամանակ: Պատմությունները սկսվում են գյուղի վրա մեծ գրոհին գրեթե զուգահեռ:
Ֆիլմում յուրաքանչյուր դերասան մարմնավորում է մարդկային մի ճակատագիր:

Նշենք, որ ֆիլմը ցուցադրվել է Երևան քաղաքի կինոթատրոններում, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Բոսթոն, Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներում: «Թևանիկի» համար երաժշտություն գրել է լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը:

Երիտասարդները ֆիլմը դիտեցին Ջիվան Ավետիսյանի ներկայությամբ, ով արդեն ֆիլմի վերջում առավել մանրամասն պատմեց ֆիլմի ստեղծման մասին, այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդել և թե ինչպիսի խուճապ է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցների և ադրբեջանցի պետական պաշտոնյաների մոտ:

Հավելենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության աջակցությամբ պարբերաբար կազմակերպվող նման նախաձեռնությունները նպատակ ունեն բաձրացնել երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին, ինչպես նաև իրազեկել նրանց պատմական իրողությունների մասին, որոնք, ժխտվելով ոճրագործների կողմից, ծնում են նոր պատերազմներ: 

← Վերադառնալ ցուցակին