Լուրեր
Չինական մշակույթի կենտրոնի բացումը Նորավանի միջնակարգ դպրոցում
13.04.2016
Ապրիլի 11 –ին ՀՀ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում բացվեց Չինական մշակույթի կենտրոն: Կենտրոնի բացմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ.Նաղդալյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ԱԺ պատգամավորներ Ռ. Մուրադյանը, Կ.Պողոսյանը, Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը, ՀՀԿ Արմավիրի տարածքային կանանց խորհուրդը և այլ հյուրեր: Հյուրերն իրենց ելույթներում կարևորեցին Չինական մշակույթի կենտրոնի բացումը դպրոցում, որը կնպաստի հայ-չինական բարեկամական սերտ կապի ամրապնդմանը: Կենտրոնի բացմանը աջակցել էին «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի Ինստիտուտը: Դպրոցի սաները հյուրերին ներկայացրեցին հայկական ավանդույթները և սովորույթները, որից հետո ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն և Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը հանդիսավոր կերպով կատարեցին կենտրոնի բացումը: