Լուրեր
Հանդիպում ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ
02.04.2016

ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ հանդիպեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ` Ռ. Մուրադյանը, Ն. Նահապետյանը, Գ. Անտոնյանը և Գ. Գասպարյանը:
ՀՀԿ Ավանի կանանց խորհրդի նախագահ Ա. Հայրյանը ներկայացրեց հանձնախմբերի կառուցվածքն ու կատարված աշխատանքները, ներկայացրեց աշխատանքների բազմակողմանի վերլուծություն: Ներկայացնելով 2016 թվականի միջոցառումների ծրագիրը նշեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները` այդ թվում <Հայրենասիրական երգի փառատոնը> բոլոր վարչական շրջանների մասնակցությամբ :
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց կատարվող աշխատանքների համար: