Լուրեր

<<Զատկի պար>>. Ազգային պարերի ֆլեշմոբ` ՀՀԿ ԵԿ և <<ՈՊԲՈՒԿ>> ՀԿ նախաձեռնությամբ

28.03.2016

Մարտի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>>(ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության անդամները <<Մասունք>> պարային համույթի ղեկավարությամբ Հյուսիսային պողոտայում ցուցադրեցին զատկական ազգագրական պարեր` նվիրված Սուրբ Զատիկի տոնին:

Ֆլեշմոբի ընթացքում երիտասարդները անցորդներին բաժանեցին թռուցիկներ` հայկական ազգագրական պարերի նշանակության վերաբերյալ:

Միջոցառման նպատակն էր պարերի միջոցով ներկայացնել Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը` երիտասարդության մեջ տարածելով սեր ու հարգանք դեպի հայկական ազգագրական պարերը:

Ինչպես նշեց <<ՈՊԲՈՒԿ>> ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը, ազգագրական պարերի ֆլեշմոբ կազմակերպելու առաջարկն արվել է ուսանողների կողմից:
<<Քննարկման արդյունքում որոշվեց կազմակերպել հենց Սուրբ Զատիկի տոնին նվիրված զատկական պարերի ֆլեշմոբ: Նպատակն էր հասարակության, և հատկապես երիտասարդության շրջանում նպաստել ազգագրական պարերի տարածմանն ու ամրապնդմանը: Ի ուրախություն և ի հպարտություն բոլորիս, պետք է նշեմ, որ գաղափարը իրականացնողները տարբեր մասնագիտությունների և տարբեր հետաքրքրությունների տեր երիտասարդներ էին>>,-հավելեց <<ՈՊԲՈՒԿ>> ՀԿ նախագահը:

Նշենք, որ միջոցառումը բուռն արձագանք ստացավ թե' մասնակիցների, և թե' անցորդների կողմից: Բոլորը հիացած և տպավորված էին անակնկալ նախաձեռնությամբ: 

← Վերադառնալ ցուցակին