Լուրեր
Տարածաշրջանային 4-րդ համաժողովին ընդառաջ երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին <<Ընտրական համակարգեր և սահմանադրական փոփոխությունների գործընթաց>> խորագրով դասընթացին
27.03.2016
Մարտի 25-26-ը Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) նախաձեռնությամբ անցկացվեցին <<Ընտրական համակարգեր և սահմանադրական փոփոխությունների համակարգ>> խորագրով երկօրյա դասընթացներ:
Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների համար` առաջիկայում Թբիլիսիում կայանալիք Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովին ընդառաջ: Դասընթացներին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացել էր 4 անդամներով:
Դասընթացները վարեցին ընտրական գործընթացների ոլորտում տեղական և միջազգային կազմակերպություններում աշխատանքային բազմամյա փոիձ ունեցող մասնագետներ Աղասի Եսայանը և Համազասպ Դանիելյանը:
Հիմնական թեման ընտրական համակարգերն էին, սակայն անդրադարձ կատարվեց նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
Դասընթացների ընթացքում քննարկվեցին ընտրական գործընթացների առանձնահատկությունները ՀՀ և աշխարհի տարբեր երկրների օրինակով, ներկայացվեց ընտրությունների կարևորությունը, ընտրական համակարգերի դրական և բացասական կողմերը: Երիտասարդները ծանոթացան ավտոկրատիաներին և դեմոկրատիաներին, արդար ընտրությունների հասկացությանը, ընտրական օրենսդրությանը և դրա սահմանափակումներին, սահմանադրություններ գրելու նրբություններին: Կատարվեցին գործնական աշխատանքներ ընտրական քարոզարշավների, կուսակցություններ, մեդիա, ֆինանսեր և քաղաքացիներ փոխառնչությունների վերաբերյալ:
Դասընթացներն ավարտվեցին արդյունքների ամփոփմամբ և առաջարկությունների ու կարծիքների փոխանակմամբ: