Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Կենտրոն տ/կ շարքերը համալրած շուրջ 50 նոր անդամների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողություն

25.03.2016

Այսօր ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ Կենտրոն տ/կ շարքերը համալրած շուրջ 50 նոր անդամների կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
 

ՀՀԿ անդմատոմսերը և կրծքանշանները նոր կուսակցականներին է հանձնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Նա ողջունել է նոր անդամների մուտքը կուսակցություն և կոչ արել նրանց նոր գաղափարներով և առաջարկներով ակտիվ գործունեություն ծավալել համապատասխան ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպությունում գործող հանձնաժողովներում, ինչպես նաև կարևորել է համատեղ աշխատանքն ու ակտիվ գործունեությունը`ի բարօրություն վարչական շրջանի և Հայաստանի հանրապետական կուսակցության: 

Отображается файл "12595955_942910945829677_29223489_n.jpg"

Отображается файл "12595955_942910945829677_29223489_n.jpg"

← Վերադառնալ ցուցակին