Լուրեր
<<Հայ, հայեցի, հայնակ>>. ֆիլմի դիտում` նվիրված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
25.03.2016
Մարտի 25-ին` երջանկահիշատակ վարչապետ, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի օրը, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում երիտասարդ ՀՀԿ-ականները կազմակերպեցին <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող ֆիլմի դիտում:
Ֆիլմի դիտման ընթացքում երիտասարդները ծանոթացան քաքական գործչի կենսագրությանը և հասարակական-քաղաքական գործունեությանը:
Ինչպես նշեց ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ղեկավար Գևորգ Մուրադյանը, Անդրանիկ Մարգարյանը հասարակական-քաղաքական գործունեությունից զատ երիտասարդական կազմակերպության ակունքներում է եղել և միշտ ոգևորել է երիտասարդներին իրենց բոլոր նախաձեռնություններում:
<<Շատ կարևոր է, որ այսօրվա երիտասարդությունը` անկախ կուսակցական հայացքներից, իմանա մեծ հայի անցած ուղու մասին, գնահատի և որժևորի նման գործիչների դերը մեր պետության հզորացման և կայացման գործում>>,-հավելեց ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ղեկավարը:
Գեղարքունիքի մարզում ֆիլմի դիտմանը երիտասարդ ՀՀԿ-ականների հետ միասին ներկա էր նաև ՀՀԿ Գեղարքունիքի ԵԿ խորհրդի նախագահ Կարեն Հակոբյանը, ով իր խոսքում նշեց, որ այսօր նույնպես արդիական և գնահատելի են քաղաքական գործչի ու լավ մարդու գործերը:
ՀՀԿ-ական երիտասարդներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար` նշելով, որ նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս ծանոթանալ հայոց պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող անձանց կյանքին ու գործունեությանը` հանդիսանալով լավ օրինակ երիտասարդների հետագա գործունեության համար: