Լուրեր

Հանդիպումներ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կանանց խորհուրդների հետ

23.03.2016

Սույն թվականի մարտի 23-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի հանդիպումը` ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպամանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Երևան քաղաքի ավագանի, ՀՀԿ կանանց խորհրդի անդամ Ն. Նահապետյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ, ՀՀԿ կանանց խորհրդի անդամ Գ. Անտոնյանը, ՀՀԿ Շենգավիթի շրջանի ղեկավար Ա. Սարգսյանը ՀՀԿ Շենգավիթի տարածքային ղեկավարի տեղակալ Ա. Աբրահամյանը, կանանց խորհրդի և հանձնախմբերի անդամներ:


Հանդիպման Ժամանակ քննարկվեց և ամփոփվեց աշխատանքային ծրագրեր, ներկուսակցական հարցեր:


Հավելենք, որ ՀՀԿ կանանց խորհուրդը առաջիկայում հանդիպումներ է անցկացնելու ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ՀՀԿ տարածքային կազմակերպություններում:
Վաղը հանդիպումը նախատեսված է Դավիթաշենի ՀՀԿ գրասենյակում:
 

← Վերադառնալ ցուցակին