Լուրեր
«Յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը». Հովիկ Աբրահամյան
23.03.2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
Վարչապետ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը: Սկզբունքը մնում է նույնը՝ յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը, այն ավելի արդյունավետ դարձնելուն և որ ամենակարևորն է՝ նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
Քննարկման ընթացքում ամփոփվել են հարկատեսակների և հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունները, դրանց առնչությամբ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: