Լուրեր

Ցուցահանդես` կանանց միամսյակի ծրագրում

19.03.2016

Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի և ՀՀ Նկարիչների միության համատեղ ջանքերովկազմակերպված ավանդական դարձած ՙԳարնանային մեղեդի՚ խորագրով ցուցահանդեսը ամեն տարի հայ արվեստասեր հասարակությանը մատուցվում է յուրովի: Այստարին ևս բացառություն չէր՝շուրջ 120 նկարչուհիների նույնքան աշխատանքներ, որոնք գարնան վառ գույներով հիացրեցին ցւոցահանդեսի այցելուներին:


Ցուցահանդեսին աշխատանքներին ծանոթացան ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Աժ պատգամավորներ, ՀՀ Մշակույթի փոխնախարար Ա. Պողոսյանը, Երևան քաղաքի ավագանիներ, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, հյուրեր:


Հյուրերը շրջելով ցուցահանդեսի սրահում զրուցեցին աշխատանքների հեղինակների հետ,որոնց հետ արդեն վաղուց ջերմ և ընկերական հարաբերություններ են ձևավորվել:


Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ուղղված ողջունիխոսքում, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կանանց միամսյակի առթիվ շնորհավորեց կանանց. ՙՍիրելի կանայք ջերմորեն շնորհավորում եմ Ձեց այս գեղեցիկ տոնի առթիվ, թող Ձեզ կտավներում միշտ գերիշխողը լինեն վառ գույներն ու գարնան շունչը , մաղթում եմ Ձեզ բազում ստեղծագործական հաջողություններ՚:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին