Լուրեր

Միջոցառումներ կանանց միամսյակի շրջանակներում

18.03.2016

ՀՀԿ Կանանց խորհուրդը ավանդաբար բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով է նշանավորում,,Կանանց միամսյակը ,, : Այս տարին ևս բացառություն չէ՝ տարաբնույթ միջոցառումներ՝ կնոջ և ընտանիքի, կրթության և մշակույթի, առողջապահության ,սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ:


Օրեր առաջ ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հ. Նաղդալյանի ,պատգամավորներ Ռ.Մուրադյանի, Կ.Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվաց կանանց՝ համայնքապետերի և ավագանիների հանդիպումը հանրապետության վարչապետ Հ.Աբրահամյանի հետ: Հնադիպման ընթացքում անկեղծ և անկաշկանդ խոսակցություն ծավալվեց ՏԻՄ-ում կանանց ներկայացվացությունը բարձրացնելու, երկրի hանրային , քաղաքական, տնտեսական, հասարակական կայնքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունների և գործողությունների մասին:


Մարտի 13-ին միամսյակի միջոցառումները շարունակվեցին Շիրակի մարզում: Կուսակցության շարքերը ընդունվող նոր անդամներին կուսակցական տոմսերի հանձնում ,,Գյումրի- 2,, շրջանային կազմակերպության գրասենյակում, մարզի տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքների քննարկում, այցելություն Ասլամազյան քույրերի թանգարան, Գյումրեցի նկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսի դիտում, ,,Ընտանիք,, մանկապատանեկան ստեղծագործության տան այցելություն և վերջապես ,,Տոնդ շնորհավոր, հայուհի,, խորագրով տոնական համերգ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ,ուր հյուրընկավել էին ՀՀԿ կին անդամները: ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Ս.Մինասյանը, ԱԺ պատգամավոր Ս. Ավետիսյանը և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հ.Նաղդալյանը շնորհավորեցին կանանց՝մաղթելով երջանկություն , հաջողություններ աշխատանքում և սեր և ջերմություն ընտանիքում:

«Ցանկանում եմ, որ բոլորիդ օջախներում լույս ու ջերմություն լինի, ձեր հարազատներն ու մտերիմները լինեն պաշտպանված, երջանիկ ու առողջ: Այսօր մեր երկրում շատ խնդիրներ կան ու դեռևս մեծ դժվարություններ ունենք հաղթահարելու, բայց այդ բոլորն արվելու է, քանի, որ մեր ժողովուրդն ունի ապրելու, իր երկիրն ավելի ապահով, երջանիկ, կայացած տեսնելու ու ստեղծելու կամք: Ես վստահում եմ հայ կնոջ կամքին՝ապրելու, ստեղծելու, արարելու ու իր ընտանիքը երջանիկ տեսնելու»,-նշեց տկն. Հ. Նաղդալյանը: Համերգի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ և նվերներ մասնակիցներին, հետաքրքիր գեղեցիկ կատարումներով հանդես եկան մարզի տաղանդաշատ երիտասարդ-կատարողները:

 

← Վերադառնալ ցուցակին