Լուրեր

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

16.03.2016

​Տեղի է ունեցել ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, որը վարել է ՀՀԿ Կոտայքի ՏԿ խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը:
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի 2015 թվականի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվել տարածքային կազմակերպության խորհրդի 2016 թվականի գործունեության ծրագրային ուղղություններին:
Տարածքային կազմակերպության խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել է նաև ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածուի առաջադրման վերաբերյալ ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության դիրքորոշումը և Քանաքեռավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու մասին ՀՀԿ Նոր Հաճնի ՇԿ խորհրդի առաջարկությունը:
Խորհրդի անդամների քննարկման և միաձայն կողմ քվեարկության արդյունքում որոշվել է ապրիլի 17-ին կայանալիք Հրազդան համայնքի ղեկավարի ընտրություններում կուսակցության կողմից առաջադրել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը՝ տարածքային կազմակերպության կողմից իրականացնելով կուսակցական առաջադրման հետ կապված անհրաժեշտ գործառույթները:
Նիստի ընթացքում հավանություն է տրվել նաև ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ջիվան Քամալյանին՝ Քանաքեռավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու մասին ՀՀԿ Նոր Հաճնի ՇԿ խորհրդի որոշմանը և առաջարկել շրջանային կազմակերպության խորհրդին՝ սահմանված կարգով իրականացնել թեկնածուի կուսակցական առաջադրման գործընթացը:
ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի 2015 թվականի գործունեությունը գնահատվել է դրական և հավանություն տրվել ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի 2016 թվականի գործունեության ծրագրային ուղղություններին:
ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև հանրային և քաղաքական կարևորության ունեցող մի շարք հարցեր, նախանշվել են կուսակցական աշխատանքների ակտիվացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրային մոտեցումները:

← Վերադառնալ ցուցակին