Լուրեր
ՀՀԿ գործադիր մարմնի անդամները լսել են Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպությունների հաշվետվությունները
14.03.2016
Այսօր, մարտի 14-ին, ՀՀԿ գրասենյակում, ՀՀԿ կանոնադրության համաձայն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամները լսել են Երևանի ՀՀԿ 12 տարածքային կազմակերպությունների նախագահների հաշվետվությունները: Նիստը նախագահել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կազմակերպությունների պատասխանատու Տարոն Մարգարյանը:
Նիստին ներկա էին նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը, ՀՀԿ գործադիրի անդամներ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը և ՀՀԿ խորհրդի անդամներ:
Հաշվետվության ընթացքում Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպությունների նախագահները ներկայացրել են նախորդ տարվա գործունեությունը. կուսակցության շարքերի համալրման, ազգաբնակչության հետ տարվող աշխատանքների, կազմակերպչական, գաղափարական, քարոզչական բնագավառում ծրագրերի և կուսակցական կարգապահության վերաբերյալ: Զեկուցողների կողմից կարևորվել է երիտասարդության, կանաց շրջանում տարվող ակտիվ աշխատանքները, կադրային ճկուն քաղաքականությունը: Քննարկվել են նաև 2016թ. գործունեության ծրագրերը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով աշնանը կայանալիք ՀՀԿ 16-րդ համագումարի նախապատրաստման և անցկացման վրա:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է տեղերում առավել ակտիվացնել կուսակցաշինական աշխատանքները, ինչպես նաև պարբերաբար հանրությանը ներկայացնել կուսակցության կողմից իրականացված և իրականացվելիք ծրագրերը: