Լուրեր
<<Վարպետաց դասեր մարզերում>>. Մեկնարկեց ՀՀԿ ԵԿ և ԵԹԿՊԻ ՈՒԽ համատեղ նախագիծը
13.03.2016

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի(ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ օրերս մեկնարկեց <<Վարպետաց դասեր մարզերում>> նախագիծը:
Մեկնարկը տրվեց ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջում: Դասը վարեց դասական պարի մասնագետ Անի Ահարոնյանը:
Տեղեկացնենք, որ նախագծի նպատակն է խթանել ազգային երկխոսությունն ու շփումը պարի լեզվով, ծանոթացնել մասնագիտական տարբեր մոտեցումներին, հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման համար և ապահովել ՀՀ մարզերի և Արցախի ներգրավվածությունը մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին:
Նախագծի մեկնարկային օրվա ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվեցին տարատեսակ հարցեր և ԵԹԿՊԻ ՈՒսանողական խորհրդի նախագահ Ա. Սարգսյանի և Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջի տնօրեն Ս. Զաքարյանի համատեղ ջանքերով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար: