Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ԱՎԻԱԲԱԶԱՅՈՒՄ ԴԻՏԵԼ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ

12.03.2016

Նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, խորհրդի արտագնա նիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա: Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանավի անձնակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները:
 

← Վերադառնալ ցուցակին