Լուրեր

Ավարտվեցին ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի համար կազմակերպված <<Քաղաքական մարտահրավերները Հայաստանում.Սահմանադրական բարեփոխումներ>> խորագրով դասընթացները

12.03.2016

Մարտի 11-12-ը <<Հայաթ Փլեյս>> հյուրանոցում անցկացվեցին <<Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ>> խորագրով երկօրյա դասընթացները, որի կազմակերպիչներն էին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը(ԿԱՀ): Դասընթացներին մասնակցում էին ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի շուրջ 20 երիտասարդներ:

Ծրագրի մեկնարկային օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան բանակցային հմտություններին, կոալիցիայի կազմման նրբություններին, խոսվեց սահմանադրական բաիեփոխումներից և մարդու իրավունքներից:
Դասընթաների եզրափակիչ օրվա ընթացքում անդրադարձ կատարվեց առավելապես ընտրական գործընթացներին:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանը երիտասարդներին ներկայացրեց քաղաքականության ռազմավարական պլանավորման վրա սահմանադրական բարեփոխումների ազդեցության կարևորագույն ասպեկտները և խորհրդարանական կառավարության առավելությունները: Հաջորդիվ երիտասարդներն ունեցան գործնական աշխատանք, որի ընթացքում ստացած գիտելիքների և հմտությունների հիման վրա փորձեցին ներկայացված սցենարի և առաջադրված խնդիրների շրջանակում Հայաստանում ընտրական գործընթացների ներքո մշակել քաղաքական մարտավարության հնարավորինս արդյունավետ տարբերակներ:

Ծրագրի վերջին դասախոսությունը վարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը` ներկայացնելով համամասնական ընտրահամակարգի թերություններն ու առավելությունները տարբեր երկրների օրինակով:

Դասընթացներն ավարտվեցին արդյունքների ամփոփմամբ, գնահատմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ: 

← Վերադառնալ ցուցակին