Լուրեր

ՀՀԿ գրասենյակում քննարկում՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական տարբերակի շուրջ

11.03.2016

Մարտի 10-ին ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական տարբերակի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ և ՀՀԿ խորհրդի անդամներ: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը, սկզբունքները, մոտեցումները, ծավալվեց բուռն քննարկում, եղան առաջարկություններ և դիտողություններ:

Քննարկման ժամանակ նշվեց, որ Օրենսգրքի նախնական տարբերակը դեռ քննարկման փուլում է և հասանելի է հանրության բոլոր շերտերին, հասարակական կազմակերպություններին, առաջարկվեց շահագրգիռ կողմերին հանդես գալ ողջամիտ առաջարկություններով և դիտողություններով՝ ժողովրդավարական Ընտրական օրենսգիրք ունենալու ակնկալիքով:
 

← Վերադառնալ ցուցակին