Լուրեր

Գյումրեցի կին նկարիչների ցուցահանդես նվիրված կանանց տոնին

10.03.2016

Կանանց միամսյակի շրջանակներում ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպությունը Կանանց խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր «Գյումրեցի կին նկարիչները» խորագրով ցուցահանդես, որտեղ իրենց ստեղծագործություններով հանդես են եկել մի շարք ճանաչված և երիտասարդ կին նկարիչներ:


Միջոցառման ավարտին, տոնի կապակցությամբ, շնորհավորանքի խոսքեր հղելով ներկա բոլոր կանանց «Գյումրի-2» շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Շիրակի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Լոլյա Խաչատրյանը ծաղկեփնջեր և նվերներ հանձնեցին ցուցահանդեսի մասնակից գյումրեցի կին նկարիչներին:
 

← Վերադառնալ ցուցակին