Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

09.03.2016

ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին մասնակցում էին խորհրդի 21 անդամները:Նիստը վարում էր ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գասպար Գասպարյանը և նիստի հաստատմանն է ներկայացնում հետևյալ օրակարգը `


1.Շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն
2.Շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում
3.Այլ հարցեր:


ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գասպար Գասպարյանը ներկայացրել է 2015թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Հատկապես նշել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի կազմակերպման և անցկացմանն ուղղված մի քանի հարցերի և ամփոփելով շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին լավ աշխատանքի ու բարձր արդյունքի համար: Տարվա ընթացքում կատարված աշխատանքների, իրականացրած միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ ելույթներ են ունեցել խորհրդի անդամներ Երվանդ Խաչատրյանը,Արթուր Կարապետյանը և առաջարկել են Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել բավարար:


Խորհրդի նիստին ներկա անդամները ամփոփեցին կատարած աշխատանքները և միաձայն Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել են բավարար:


Արագածի շրջանային կազմակերպության խորհուրդի նախագահը նիստի քննարկամը և հաստատամանն է ներկայացրել շրջանային կազմակերպության 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:


Քննարկման արդյունքում շրջանային խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատել է 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:

Օրակարգի 3 հարցի շուրջ քննարկվեցին ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում և կազմակերպչական այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին