Լուրեր
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին
05.03.2016

Մարտի 5-ը հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետն այսօր կդառնար 57 տարեկան:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Սպարապետի ծննդյան օրվա առթիվ միջոցառումներ է կազմակերպել:
Միջոցառումների շրջանակներում ՀՀԿ-ական երիտասարդներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին: Երիտասարդ ՀՀԿ-ականները ծաղկեպսակներ տեղադրեցին Սպարապետի արձանի առջև, այնուհետև շրջայց կատարեցին ռազմակական ինստիտուտի տարածքում, այցելեցին <<Փառքի սրահ>>:
Ինստիտուտի հրամանատարական կազմի ներկայացուցիչները, ուղեկցելով երիտասարդներին, պատմեցին ռազմական ինստիտուտի ստեղծման մասին` կարևորելով այդ գործում Սպարապետի ներդրած ջանքերը:
Երիտասարդ ՀՀԿ-ականները եղան նաև վերջերս զոհված զինծառայողների անունները կրող լսարաններում, որտեղ ստացան լսարանների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ: