Լուրեր
Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
05.03.2016

Մարտի 5-ին` Հայաստանի արժանավոր զավակ, անմահ հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 57-ամյակին նվիրված միջոցառումներից անմասն չմնացին նաև ՀՀԿ Լոռու մարզի տարարածքային երիտասարդական կազմակերպության անդամները:
Լոռեցի երիտասարդ ՀՀԿ-ականները Վազգեն Սարգսյանի թևավոր մտքեր դարձած խոսքերի տեսքով բացիկներ բաժանեցին Սպարապետի հիշատակին նվիրված միջոցառման ներկաներին:
Միջոցառման նպատակն էր հանրությանն իրազեկել ականավոր քաղաքական ու ռազմական գործչի պատգամներին:
Երիտասարդ ՀՀԿ-ականները խոստացան պատվով կատարել Սպարապետի պատգամը` յուրաքանչյուրը վառելով իր մոմը, որպեսզի Հայաստանը հայտնվի լուսավորության մեջ: