Լուրեր
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին
05.03.2016
![](http://www.hhk.am/files/n_pics/12851_s.jpg)
Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: