Լուրեր
Տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 20 ս/կ ժողովը
29.02.2016
Հաշվետու տարում թիվ 20 ՍԿ կատարել է հետևրյալ աշխատանքները և միջոցառումները։
Պարբերաբար շփումը պահելով բնակչության հետ՝ տարբեր հարցերի շուրջ տրվել էն քարոզչական աշխատանքներ։
Առերեսման միջոցով բնակչությանը ժամանակ առ ժամանակ տեղեկացվել են կատարված և սպասվող աշխատանքների մասին իրենց իսկ կողմից ժամանակին բարձրացված առաջարկների և խնդիրների լուծումների վերաբերյալ։
Սկզբնականն ունի արդեն իսկ ավանդույթ դարձած մի քանի միջոցառումներ.
• Հունիսի 1-ը (երեխաների պաշտպանության օր)
• Սեպտեմբերի 1-ը (գիտելիքի, գրի և դպրության օր)
Այդ օրերին Վ. Զատիկյանի անվան զբոսայգում կազմակերպվում է միջոցառումն և մանուկներին բաժանում են պաղպաղակներ։
Ելնելով Ա. Ալեքսանյանի՝ բնակչի կողքին լինելու և նրանց ու մեր՝ թիվ 20 սկզբնական կառույցի, կողմից բարձրաված հարցերը լուծելու պատրաստակամությունից և բնակիչների ու թիվ 20 ՍԿ հետ փոխհամագործակցության շնորհիվ 2015թ.՝
• Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ թվով 388 մարդ ստացել է պարենային և ֆինանսական օգնություններ։
• Ա. Ալեքսանյանի գոյության հիման վրա բժշկական կենտրոններում կատարվել են անվճար վիրահատություններ»"
• Տեղադրվել են նպաստներ, զրուցատաղավարներ, աղբամաններ։
• Վերանորոգվել են բակային տարածքներում տեղադրված մանկական խաղային սարքեր։
• Ասֆալտապատվել է 4400քմ տարածք։ Ասֆալտապատվել է նաև Ա-3 թաղամասին հարող Օհանով փողոցի այդ հատվածը՝ 1900 քմ։
• Ա-3 թաղամասին հարող Անդրանիկի փողոցի վրա կառուցվել են հետիոտնային անցուղու 3 թեքահարթակներ։
• Վերանորոգվել և վերաբացվել են Վ. ԶԱտիկյանի անվան այգու շատրվանները։ Բացման արարողության միջոցառման ավարտից հետո թիվ 20 սկզբնական կազմակերպությունը ստանձնել է ևս մեկ պարտականություն՝ ամեն տարի այդ օրը շատրվանի հարակից տարածքում միջոցառում կազմակերպելու՝ բնակիչների համար ուրախ տրամադրություն ստեղծելու համար:
• Նկարազարդվել է Օհանավանի 68 շենքի դիմաց գտնվող բարեկարգված բակին կից պատը:
• Վերականագնվել է «Երևանի հ.97 մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի 1-ին մասնաշենքը և դարձել վարչական շրջանի Հայերենական մեծ պատերազմի վետերանների տարածքային կենտրոն։
Եղել են հանդիպումներ ՀՀ ԱԺ պատգամավորների Ս. Ալեքսանյանի, Կ. Նահապետյանի, Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի, Մալաթիա–Սեբաստիա տարածքային ղեկավար Դ. Օհանյանի և Մալաթիա–Սեբաստիա տարածքային ղեկավարի տեղակալ Գ. Կիրակոսյանի հետ։ Հանդիպումներում քննարկվել են կառուցողական շատ հարցեր։ Ինչպես 2014-ին, այնպես էլ 2015թ.-ին բարձրացվեցին այն հարցերը, որոնք բնակչության կողմից բարձրացվել էին և կյանքի չեն կոչվել ժամանակի կամ եղանակային պայմաններից ելնելով , հանձնարարվել է լինել հետևողական, որպեսզի կատարվեն։ Այսպիսի մոտեցումներն ավելի ոգևորեց մեր սկզբնական կառույցին։
Թիվ 20 սկզբնական կառույցի հետ սերտ համագործակցում են նաև «Գավառ» և «Արագած» համատիրությանները և նրանց աջակցությամբ լուծվում են բազմաբնակարան շենքերի հետ կապված հարցեր՝ տանիքների վերանորոգում, շգամուտքերի նորոգում, պատուհանների տեղադրում։
Բնակիչների հետ շփումը ավելի անհատական դարձնելու նպատակով կազմակերպվել են հանդիպումներ թաղամասում գործող « Երևանի հ. 97 մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի երեխաների ծնողների հետ։ Ծնողների համար այդպիսի միջոցառումը հաճելի անակնկալ է եղել և ամբողջ հավաքույթի ժամանակ տիրել է փոխվստահության մտնոլորտ։
Սկզբնական կառույցի կողմից եղել են այցելություններ Եռաբլուր և Կոմիտասի անվան պանթեոնների՝ հարգանքի տուրք մատուցելու համար։