Լուրեր

<<Ով ենք մենք և որտեղից ենք գալիս>>` բացահայտումներով լի ճանաչողական միջոցառում ՀՀԿ ԵԿ և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> ՀԿ համատեղ նախաձեռնությամբ

27.02.2016

Փետրվարի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>>(ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց <<Ով ենք մենք և որտեղից ենք գալիս>> խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցում էին շուրջ 80 երիտասարդներ:

Միջոցառման հյուրը Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էր, ով երիտասարդներին ներկայացրեց եվրոպական ազգերի հայկական ծագման մասին, որն այսօրթաքցվում է հենց այդ ազգերի` բրիտանացիների, բավարիացիների և եվրոպական այլ ազգերի կողմից:

Ինչպես նշեց Տեր Կոմիտասը, այսօր համաշխարհային մակարդակով գլխավոր խնդիրը մարդու և ազգի բարոյական կերպարն անբարոյականացված տեսնելն է, և ամեն ինչ արվում է , որ մարդը հեռանա իր մարդ տեսակից, ուրանա իր արմատները. Սա լուրջ խնդիր է, որ գալիս է դրսից, և այդ ամենի գիտակցումը շատերի մեջ կարծես մարել է:

Միջոցառման ընթացքում տրվեց այն հարցի պատասխանը, թե ինչպես ձևավորել գիտակից հայի կերպարը: Պատասխանը մեկն է` յուրաքանչյուր հայ պետք է ունենա պատկանելիության զգացում:

Եվրոպական ազգերի հայկական ծագումը հմտորեն թաքցվում է, սակայն այսօր արդեն ամեն հարց ունի իր պատասխանը: Եվ այդ պատասխանները տվել են ոչ թե հայ գիտնականները, այլ գերմանացիները, ֆրանսիացիները և այլոք: Հենց այդ երկրների պատմիչների թողած ավանդություններից ելնելով էլ Կոմիտաս վարդապետը ներկայացրեց ամբողջը:

Հավելենք, որ միջոցառման հիմնական նպատակն էր ոչ միայն ներկայացնել եվրոպական ազգերի հայկական ծագման մասին, այլև ներկաներին ապացուցել, թե ինչի կրողն է հայ ժողովուրդը, ինչպես նաև տարածել <<Ով եմ ես>>-ի գաղափարը, քանի որ մարդը, հասկանալով, թե ինչի կրողն է ինքը, ոչ թե կմտածի հայրենիքը լքելու մասին, այլ հակառակը` մնալու և իրեն հարմարեցնելու այն, ինչ իրապես իրենն է:

 

← Վերադառնալ ցուցակին