Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նիստը
27.02.2016
Տեղի է ունեցել ՀՀԿ ՀՀԿ Գյումրի-2 Շրջանային Կազմակերպության Խորհրդի նիստը, որին ներկա էր նաև ՀՀԿ Շիրակի տարածքային խորհրդի նախագահի Ս. Մինասյանը:
Նիստը վարում էր ՀՀԿ Գյումրի-2 շրջանային խորհրդի նախագահ Ս.Ավետիսյանը :
Նիստի հաստատմանը ներկայացվել էր հետևյալ օրակարգը.
1.Շրջանային խորհրդի 2015թ. աշխատանքների մասին հաշվետվություն
2. Կանանց և երիտասարդական խորհուրդների 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվություն
3.Ընդունելություն ՀՀԿ շարքերը
4. Այլ հարցեր
Նախքան օրակարգի հաստատումը, ՀՀԿ ՏԿ խորհրդի նախագահ Ս. Մինասյանը անդամատոմսեր հանձնեց երիտասարդ հանրապետականներին:
- ՀՀԿ Գյումրի-2 շրջանային Խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը ներկայացրել է 2015թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը՝ նշելով տարվա ընթացքում կայացրած խորհրդի նիստերում բարձրացված հարցերի, ՇԿ անդամների շարժի, անդամավճարների գանձման և Սահմանադրական բարեփոխումների, հանրաքվեին մասնակցության մասին: Անցկացված միջոցառումների մասին մանրամասն զեկույցը թողնելով կանանց և երիտասարդական խորհուրդներին:
Երկրորդ հարցի շրջանակներում կանանց և երիտասարդական խորհուրդները մանրամասն հաշվետվություն ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած միջոցառումների մասին:
Նիստին ներկա անդամները ամփոփելով ներկայացված հաշվետվությունը բարձր գնահատական տվեցին կատարված աշխատանքներին:
Հարցի շուրջ արտահայտվեց նաև տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Մինասյանը: Նա նույնպես դրական կարծիք հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ-ն համարվում է մարզի լավագույն կազմակերպություններից մեկը:
Երրորդ հարցի շրջանակներում ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ գրասենյակի կազմակերպիչ Ս. Մուրադյանը ներկայացրեց ՀՀԿ-ին անդամագրվելու խնդրանքով դիմած, թվով 29, քաղաքացիների գործերը: Նիստի մասնակիցները միաձայն որոշեցին` հարգել ներկայացված անձանց խնդրանքը և նրանց ընդունել ՀՀԿ շարքերը: