Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վարդենիսի շրջանային 1-ին նիստը

27.02.2016

Տեղի ունեցավ ՀՀԿ Վարդենիսի շրջանային 1-ին նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀԿ Վարդենիսի շրջանային խորհրդի 47 անդամներից 27-ը, բացակայում էին Արամ Հարությունյանը, Լավրենտիկ Ղազարյանը, Ավետիք Գրիգորյանը, Սարգիս Ասլանյանը, Արշակ Դալլաքյանը, Արամ Հովհաննիսյանը, Գագիկ Վիկտորի Բարսեղյանը, Կարինե Մարտիրոսյանը, Լյովա Խաչատրյանը, Նիկողոս Գասպարյանը, Գագիկ Մանուկյանը, Ռաֆայել Ավետիսյանը, Մեջլում Իսրաելյանը, Ֆեդիկ Սիմոնյանը, Գարիկ Գալստյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Մանվել Մինասյանը, Նորայր Հարությունյանը, Ահարոն Խաչատրյանը, Կոլիկ Շահսուվարյանը:
Ժողովի նախագահ ընտրվեց Վ.Խլոյանը
Քարտուղար Դ.Գրիգորյանը:

ՕՐԱԿԱՐԳ
1. ՀՀԿ շրջանային կազմակերպության Ս/Կ-ների 2015թ. հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին:
2. ՀՀԿ Վարդենիսի Շ/Կ 2015թ. հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին:
3. Այլ հարցեր:
Օրակարգն դրվեց քվեարկության-քվեարկությունն անցավ միաձայն
կողմ-27, դեմ-0, ձեռնպահ-0:
​​​​Որոշեցին--Հաստատել ՀՀԿ Վարդենիսի շրջանային խորհրդի 25.02.2016թ. 1- նիստի օրակարգն բաղկացած 3 հարցից:
Հարց 1.
Զեկուցողը նշեց որ հունվարի 20-ից 29-ը տեղի ունեցած ՀՀԿ Վարդենիսի շրջանային կազմակերպության սկզբնական կազմակերպություններում տեղի ունեցած 2015թ. հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել են ս/կ-ներում կատարած աշխատանքները: Ս/կ-ներում կատարվել են հսկայական աշխատանքներ, սակայն կան նաև բացթողումներ` պետք է աշխատանքներ իրականացնել անդամագրվողներ ցանկացողների թիվը ավելացնել:
Զեկուցողը առաջարկեց գնահատել ս/կ կատարված աշխատանքները:
Ակունք ս/կ նախագահ Արծրուն Ղարիբյանը առաջարկեց ս/կ-ների 2015թ. հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքներ գնահատել բավարար:
Առաջարկը դրվեց քվեարկության:
Կողմ-27, դեմ-0, ձեռնպահ-0:
Որոշեցին-ՀՀԿ Վարդենիսի շրջանային կազմակերպության Ս/Կ-ների 2015թ.ի կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Հարց 2.
Զեկուցողը նշեց որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀԿ Վարդենիսի շրջանային խորհուրդը զգալի աշխատանք է կատարել: Նպատակասլաց աշխատանք է իրականացրել կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական և մյուս ոլորտներում: Իրականցրել ենք մի շարք միջոցառումներ՝ ի նպաստ ազգաբնակչության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, կենսամակարդակի բարձրացման, սոցիալական խնդիրների և հիմնախնդիրների հարթեցման կամ լուծման, հասարակության մեջ մարդու սոցիալական դերի բարձրացման ու արժևորման ուղությամբ: Կուսակցության շարքեր են ընդհունվել 64(վաթսունչորս) անդամներ, որոնցից՝
Ք.Վարդենիս-47 Ջաղացաձոր-1
Մ.Մասրիկ-1 Գեղաքար-4
Լուսակունք-2 Արեգունի-1
Այրք-Վերին Շորժա-3 Սոթք-5
Միաժամանակ կուսակցության շարքերից հեռացվել են 12 (տասներկու) անդամներ՝ կուսակցական պարտականությունները չկատարելու, մահվան և անձնական դիմումի համաձայն:
Դեռևս տարեսկզբին իրականացրել ենք բազմաթիվ միջոցառումներ, երեկոներ, որին հրավիրել ենք աշխատանքում աչքի ընկած ղեկավարների, վաստակաշատ մանկավարժների, ազատամարտիկների և վետերանների:
Այցելել ենք տարածքի զորամասեր, շնորհավորել զինվորականներին բանակի օրվա կապակակցությամբ և նրանց մատուցել համերգային գեղեցիկ ծրագիր:
Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվան նվիրված, կազմակերպել ենք միջոցառւմ՝ ներկաներին ծանոթացնելով նրա կենսագրությանը և ՀՀԿ ստեղծման գործում նրա ունեցած անմնացորդ ներդրմանը, ինչպես նաև կազմակերպել ենք Նժդեհյան լսումներ:
Ս/Կ-ներում և համայնքներում իրականացրել ենք ՀՀԿ հիմնադրման օրվան նվիրված միջոցառումներ:
Ապրիլի 24-ին այցելել ենք Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին , հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Իրականացրել ենք Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումներ, նվերներ, պատվոգրեր և դրամական պարագևներ ենք հանձնել Հայրենական մեծ պատերազմի, Ավղանական պատերազմի և Չերնոբիլի վետերաններին, Արցախյան գոյամարտի ազատամարտիկներին, գոյամարտում նահատակվածների ընտանիքներին, ծաղիկներ և ծաղկեպսակներ ենք դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, կազմակերպել մեծ համերգ:
Կազմակերպել ենք համայնքային մեծ միջոցառումներ, երթ-զորահանդեսներ ,,Հիշում եմ և պահանջում,, խորագրով նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-րդ ամյակին:
Մի շարք միջոցառումներ ենք կազմակերպել գարնանային տոների՝ մայրության և գեղեցկության, երեխաների իրավունքների պաշպանության օրվան նվիրված, այցելել մանկապարտեզներ, ներառական կենտրոններ, երեխաներին հանձնել նվերներ:
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված կազմակերպվել է հուշ-երեկո:
Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել ենք հանրակրթական և նախակրթական հաստատություններ, շնորհավորել նոր ուսւոմնական տարվա կապակցությամբ, հանրակրթական դպրոցներին նվիրաբերել հեռուստացույց, տեսանվագարկիչ, իսկ 1-ին դասարանցիներին՝ պայուսակներ և գրենական պիտույքներ:
07.06.2015թ. ՏԻՄ ընտրություններում Ակունք, Ն.Շորժա իսկ 06.12.2015թ Արեգունի, Գեղամաբակ համայնքներում վերընտրվել են ՀՀԿ կողմից առաջադրված համայնքի ղեկավարներ՝ Արծրուն Ղարիբյանը, Սիմոն Սահակյանը, Արամ Վարդանյանը, Գագիկ Վ. Բարսեղյանը իսկ Նորաբակ համայնքում՝ համայնքի ավագանիներ:
Սեպտեմբերի 21-ին իրականցվել է անկախության օրվան նվիրված միջոցառում:
Ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների քարոզչության և հանրաքվեյի օրը կազմակերպված և պատշաճ կազմակերպելու գործում:
Նախապատրաստվում է <<Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ>> ամանորյա միջոցառում, որի ժամանակ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, Հայրենակն Մեծ պատերազմի, Աղվանական պատերազմի և Չերնոբիլի վետերաններին կտրվի 10000(տաս հազր) ՀՀ դրամ՝ որպես ամանորյա նվեր, իսկ շուրջ 1000 երեխաների կհանձնվի տոնական նվերներ:
Այս և բազմաթիվ այլ աշխատանքների շնորհիվ Վարդենիսի տարածաշրջանում բարձրանում է ՀՀԿ-ի նկատմամբ վստահությունը, աճում է նոր անդամների և համակիրների թիվը: Անշուշտ , այսուհետ ևս բարձր պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ կշարունակենք մեր բնականոն գործունեությունը,ապահովելով աշխատանքի բարձր արդյունավետություն;
Զեկուցողը առաջարկեց գնահատել կատարված աշխատանքները:
Ս.Բարսեղյանը առաջարկեց կատարած աշխատանքները գնահաըել բավարար:
Այլ առաջարկներ չեղան :
Առաջարկը դրվեց քվեարկության:
Կողմ-27, դեմ-0, ձեռնպահ-0:
Որոշեցին-ՀՀԿ Վարդենիսի շրջանային կազմակերպության 2015թ.ի կատարած աշխատանքները գնահատել բավարար: 

← Վերադառնալ ցուցակին