Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

27.02.2016

ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին մասնակցում էին խորհրդի 21 անդամները:Նիստը վարում էր ՀՀԿ Մարտունու շրջանային խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը և նիստի հաստատմանն է ներկայացնում հետևյալ օրակարգը `

1.Շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն
2.Շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում
3.Այլ հարցեր:

Մարտունու Շրջանային Խորհրդի նախագահ Ս.Խլղաթյանը ներկայացրել է 2015թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Հատկապես նշել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի կազմակերպման և անցկացմանն ուղղված մի քանի հարցերի և ամփոփելով շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին լավ աշխատանքի ու բարձր արդյունքի համար: Նա նաև անդրադարձ է կատարել սկզբնական կազմակերպություններում կայացած հաշվետու ժողովներին: Տարվա ընթացքում կատարված աշխատանքների, իրականացրած միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ ելույթներ են ունեցել Մարտունու շրջանային գրասենյակի կազմակերպիչ `Խ. Կզլյանը, խորհրդի անդամներ `Լ.Գրիգորյաը, Ա.Սուվարյանը, Ա.Կարապետյանը և առաջարկել են Մարտունու շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել բավարար:

Խորհրդի նիստին ներկա անդամները ամփոփեցին կատարած աշխատանքները և միաձայն Մարտունու շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել են բավարար:

Մարտունու շրջանային խորհուրդի նախագահը նիստի քննարկամը և հաստատամանն է ներկայացրել շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:

Քննարկման արդյունքում շրջանային խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատել է 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:

Նիստի ավարտին Ս.Խլղաթյանը ամփոփիչ խոսքով հանդես եկավ և հորդորեց խորհրդի անդամներին ակտիվացնել կուսակցական աշխատանքները և մեծ ուշադրություն դարձնել ՀՀԿ շարքերում հատկապես երիտասարդ անդամների համալրմանը:

 

← Վերադառնալ ցուցակին