Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ ճամբարակի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

27.02.2016

Տեղի ունեցավ ՀՀԿ ճամբարակի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը, որին մասնակցեցին խորհրդի 19 անդամներից 18-ը: Նիստը վարում էր ՀՀԿ Ճամբարակի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռիտա Հովհաննիսյանը, ով էլ խորհրդի անդամներին առաջարկեց հաստատել նիստի հետևյալ օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. ՀՀԿ ճամբարակի շրջանային կազմակերպության խորհրդի՝ 2015 թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվություն
2. 2016 թվականի միջոցառումների ծրագիր - ժամանակացույցի հաստատում և նախատեսվող աշխատանքների քննարկում
3. Այլ հարցեր
Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ ՀՀԿ ճամբարակի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռիտա Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց 2015 թվականին կատարված աշխատանքները և իր գոհունակությունը հայտնեց խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատանքի համար:
Կատարված աշխատանքները խորհրդի անդամների կողմից գնահատվեցին բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում ներկայացվեց սկզբնական կազմակերպությունների առաջարկների հիման վրա կազմված 2016 թվականի ծրագիր - ժամանակացույցը, որը նույնպես հավանության արժանացավ և հաստատվեց խորհրդի անդամների կողմից: Այս կետի շրջանակներում քննարկվեցին նաև 2016 թ. իրականացվելիք կուսակցական աշխատանքների մասին:
Այլ հարցեր կետի շուրջ զեկույցներով հանդես եկան խորհրդի անդամներ Յու. Ավալյանը. Ս. Շուշանյանը և Կ. Շուշանյանը: Հիմնականում քննարկվեցին անդամավճարների հավաքագրմանը, ՀՀԿ շարքերի համալրմանը և առաջիկայում իրականացվելիք միջոցառումներին վերաբերող մանրամասներ:
 

← Վերադառնալ ցուցակին