Լուրեր

Կայացել է ՀՀԿ Նոր Նորք ՇԿ հերթական նիստը

25.02.2016

2016 թվականի փետրվարի 19-ին կայացել է ՀՀԿ Նոր Նորք Շրջանային Կազմակերպության հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ Նոր Նորք Տարածքային Կազմակերպության Խորհրդի նախագահ Արմեն Ուլիխանյանը:

Օրակարգային առաջնահերթ խնդիրներից էր հաստատել 2015 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀԿ Նոր Նորք Տարածքային Կազմակերպության Խորհրդի նախագահ Արմեն Ուլիխանյանը կարևորեց Սկզբնական Կազմակերպությունների անդամների միջև նմանօրինակ հանդիպումների առավել հաճախակի կազմակերպումը:

Կազմակերպչական, երիտասարդական, գաղափարաքարոզչական, կանանց խորհրդի ամենօրյա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մի շարք հանձնարարականներ տրվեցին:
 

← Վերադառնալ ցուցակին