Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վայոց ձորի ՏԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության ժողովը

24.02.2016

2016թ. փետրվարի 16-ին տեղի է ունեցել  ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի շրջանային կազմակերպության ժողովը : 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին և ապրիլի 17-ին Գետափ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանը թեկնածու առաջդրելու մասին օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Ժողովին ներկա էին նաև ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության նախագահ Սամվել Թարվերդյանը և Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ Շ/Կ նախագահ Մ. Սարդարյանը` նշելով շրջանային կազմակերպության ակտիվ մասնակցությունը, ինչպես 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, այնպես էլ կուսակցական աշխատանքների պատշաճ կատարմանը:


Ժողովի ընթացքում ներկայացվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը:
Ժողովի մասնակիցները 2015թ. կատարած աշխատանքները գնահատեցին լավ: Քննարկվեց ու հաստատվեց նաև 2016թ. աշխատանքային ծրագիրը:
Առաջարկվեց և միաձայն հաստատվեց համայնքի գործող ղեկավար Գագիկ Ալոյանի թեկնածությունը:
 

← Վերադառնալ ցուցակին