Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի ՇԿ խորհրդի նիստը
24.02.2016
Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի Շրջանային Կազմակերպության Խորհրդի նիստը, որին ներկա էր նաև ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը:
Նիստը վարում էր ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի նախագահ Հ. Մանուչարյանը և նիստի հաստատմանն է ներկայացնում հետևյալ օրակարգը `
1.Շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն
2.Շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում
3.Այլ հարցեր:
Բերդի Շրջանային Խորհրդի նախագահ Հ.Մանուչարյանը ներկայացրել է 2015թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Հատկապես նշել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի կազմակերպման և անցկացմանն ուղղված մի քանի հարցերի և ամփոփելով շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին լավ աշխատանքի ու բարձր արդյունքի համար: Նա նաև անդրադարձ է կատարել սկզբնական կազմակերպություններում կայացած հաշվետու ժողովներին: Տարվա ընթացքում կատարված աշխատանքների, իրականացրած միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ ելույթներ են ունեցել Բերդի շրջանային խորհրդի նախագահի տեղակալներ Ս.Հովսեփյանը, Դ.Մխիթարյանը, կազմակերպիչ `Ա. Մակյանը, խորհրդի անդամներ `Ա.Ղազարյանը, Կ.Մարդանյանը, Վ.Բաղմանյանը, Ա.Աբգարյանը, և առաջարկել են Բերդի շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել բավարար:
Խորհրդի նիստին ներկա անդամները ամփոփեցին կատարած աշխատանքները և միաձայն Բերդի շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել են բավարար:
Բերդի շրջանային խորհուրդի նախագահը նիստի քննարկամը և հաստատամանն է ներկայացրել շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:
Քննարկման արդյունքում շրջանային խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատել է 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:
Քանի որ նիստին ներկա էր նաև ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը երրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին նաև համայնքային հիմնախնդիրներ:
Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը, ով կատարված աշխատանքները գնահատեց բավարար և հորդորեց խորհրդի անդամներին ակտիվացնել կուսակցական աշխատանքները և մեծ ուշադրություն դարձնել ՀՀԿ շարքերում հատկապես երիտասարդ անդամների համալրմանը: