Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը

23.02.2016

Տեղի է ունցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վ.Ղալումյանը և շրջանային խորհրդի հանձնախմբերի նախագահները:


Նիստը վարում էր ՀՀԿ Իջևանի շրջանային խորհրդի նախագահ Ս.Առաքելյանը:
Նիստի հաստատմանն է ներկայացվում հետևյալ օրակարգը `

  1. Շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն
  2. Շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում
  3. Շրջանային կազմակերպության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին:

Առաջին հարցի շրջանակներում Շրջանային խորհրդի նախագահ Ս.Առաքելյանը ներկայացրել է շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն և անդրադառնում սկզբնական կազմակերպություններում կայացած հաշվետու ժողովներին, ՀՀԿ անդամների կողմից բարձրացված հարցերին և հիմնախնդիրներին 2015թ-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և Սահմանադրական հանրաքվերի արդյունքներին:


Ելույթներ են ունեցել խորհրդի անդամներ Լ.Գրիգորյանը, Մ.Մխիթարյանը, Կ.Այվազյանը, Թ.Թելոյանը և առաջարկեցին շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել են բավարար:


Ելույթ են ունեցել նաև Տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը, անդրադառձալով 2015թ-ին Իջևանի տարածշրջանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, Սահմանադրական հանրաքվեի արդյունքներին և նշում այդ գործընթացներում տեղ գտած թերություններն ու բացթողումները, դրանց վերացման ուղղությամբ սկզբնական կազմակերպությունների, ընդհանուր առմամբ շրջանային կազմակերպության խնդիրները:
Խորհրդի նիստին ներկա անդամները քվեարկել և միաձայն շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել են բավարար:


Երկրորդ հարցի շրջանակներում շրջանային խորհուրդի նախագահը նիստի քննարկամը և հաստատաման է ներկայացվել շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:


Քննարկման արդյունքում շրջանային խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատվել է 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:


Երրորդ հարցի շրջանակներում շրջանային խորհրդի նախագահ Ս.Առաքելյանը ներկայացնրել է 2015թ-ի մայիսի 17-ին Դիլիջանի տարածաշրջանում կայացած տեղական հանրաքվեի, այդ թվում՝ Իջևանի տարածքի Հովք, Խաչարձան և Աղավնավանք համայնքների արդյունքները, նշել, որ հանրաքվեի արդյունքներով նշված համայնքները ընդգրկվել են Դիլիջանի համայնքում, որպես մեկ վարչական միավոր: 2016թ-ի փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմնի կայացած ընտրություններում ընտրվել են Դիլիջանի համայնքի ղեկավար և ավագանի: Ելնելով վերոհիշյալից շրջանային խորհրդի նախագահը առաջարկել է Հովքի, Խաչարձանի և Աղավնավանքի սկզբնական կազմակերպությունները Դիլիջանի շրջանային կազմակերպությանը փոխանցելու նպատակով հարց բարձրացնել տարածքային խորհրդի առջև, քանի որ ՀՀԿ գործադիր մարմնի կողմից արդեն տրվել է համապատասխան հանձնարարական:


Շրջանային խորհուրդը որոշել է՝ Իջևանի շրջանային կազամակերպության Հովքի, Խաչարձանի և Աղավնավանքի սկզբնական կազմակերպությունները Դիլիջանի շրջանային կազմակերպությանը փոխանցելու նպատակով հարց բարձրացնելու տարածքային խորհրդի առջև:

← Վերադառնալ ցուցակին