Լուրեր

Աշտարակ քաղաքի ՀՀԿ գրասենյակում տեղի է ունցել ՀՀԿ Աշտարակի ՇԿ խորհրդի նիստը

23.02.2016

2016թ փետրվարի 23-ին Աշտարակ քաղաքի ՀՀԿ գրասենյակում տեղի է ունցել ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը:


Նիստը վարում էր ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Խաչատրյանը:


Նիստի հաստատմանն էր ներկայացված հետևյալ օրակարգային հարցերը`

 

  1.  Շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվության ներկայացում.
  2.  Շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում.
  3.  Անդամագրում ՀՀԿ-ին:
  4.  Այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀՀԿ Աշտարակի շրջանային խորհրդի նախագահ Գ. Խաչատրլյանը ներկայացրեց շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն:


Ելույթներ ունեցան խորհրդի անդամներ Նունե Մովսիսյանը, Ա. Հարոյանը , Ա. Համբարձումյանը , Գ, Խաչատրյանը և այլոք: Նիստի մասնակիցները առաջարկեցին շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեությունը գնահատել բավարար:


Երկրորդ հարցի շրջանակներում շրջանային խորհուրդի նախագահը նիստի քննարկմանը և հաստատմանը ներկայացեց շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագիրը կազմված 29 կետից, որը հաստատվեց միաձայն:


Երրորդ հարցի շրջանակներում շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց ՀՀԿ-ին անդամագրվելու խնդրանքով ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպություն դիմած քաղաքացիների թվով 7 անձանց անձնական գործերը: Նիստի մասնակիցները միաձայն որոշեցին`հարգել ներկայացված անձանց խնդրանքը և նրանց ընդունել ՀՀԿ շարքերը:

 

 

← Վերադառնալ ցուցակին