Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
22.02.2016
ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները, ներկա էր նաև ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Օրակարգում`
- ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության 2015 թվականին կատարված ախատանքների մասին հաշվետվություն /զեկ.` Գ. Բադալյան/
- 2016 թվականի միջոցառումների ծրագիր - ժամանակացույցի հաստատում
- ՀՀԿ շարքերը համալրելու մասին /զեկ. Խ. Մանուկյան/
- Այլ հարցեր
Առաջին հարցի շուրջ հաշվետու զեկույցով ելույթ ունեցավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գարիկ Բադալյանը` հանգամանալից ներկայացնելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները:
Անդրանիկ Հակոբյանի և շրջանային կազմակերպության խորհրդի անդամների կողմից կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Գարիկ Բադալյանը ներկայացրեց ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի 2016թվականի միջոցառումների ծրագիր – ժամանակացույցը, որը ներառում էր ՀՀԿ, պետական և ազգային տոները: Գարիկ Բադալյանը իր խոսքում նաև նշեց, որ Նժդեհի ծննդյան 130-րդ տարեդարձի առիթով շրջանային կազմակերպության կողմից առանձնահատուկ անդրադարձ է կատարվելու նժդեհյան թեմաներով կազմակերպվող, ինչպես նաև ՀՀԿ հիմնադրման, մայիսյան եռատոների և երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներին:
Անդրանիկ Հակոբյանը սկզբնական կազմակերպությունների ղեկավարներին առաջարկեց համագործակցել համայնքների կրթամշակութային հաստատությունների հետ` վերոնշյալ միջոցառումները իրականացնելիս:
Ծրագիր – ժամանակացույցը հաստատվեց միաձայն:
Օրակարգի 3-րդ հարցի շրջանակներում ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության գրասենյակի կազմակերպիչ Խաչիկ Մանուկյանը խորհրդի անդամներին ներկայացրեց, որ թվով 3 հոգի ցանկանում են համալրել ՀՀԿ շարքերը: Ներկայացվեցին դիմումատուների գործերը և հանձնարարվեց դրանք ներկայացնել ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ:
/Կից ներկայացվում է անդամագրվողների ցանկը/
Օրակարգի <Այլ հարցեր> կետի շրջանակներում առաջարկությամբ հանդես եկավ ՀՀԿ Գանձակի սկզբնական կամակերպության նախագահ Սիրաս Օհանյանը: Նա առաջարկեց կուսակցության կողմից Գանձակ համայնքում անցկացնել կանանց միամսյակին նվիրված միջոցառում:
Խորհրդի անդամները տվեցին իրենց համաձայնությունը և քննարկվեցին միջոցառման կազմակերպմանը վերաբերող մանրամասներ:
Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ով կատարված աշխատանքները գնահատեց բավարար և հորդորեց խորհրդի անդամներին` ակտիվացնել և մշտական ուշադրության կենտրոնում պահել անդամավճարների հավաքագրման, ՀՀԿ շարքերի համալրման, ինչպես նաև կուսակցական - գաղափարաքարոզչական գործունեության ակտիվացման հարցերը: