Լուրեր
ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ երիտասարդական խորհուրդի կողմից 200 գիրք հաշմանդամություն ունեցող անձանց համար
19.02.2016
Փետրվարի 19-ին գիրք նվիրելու միջազգային օրվա առիթով, որը նաև ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ երիտասարդական խորհուրդը կանանց խորհրդի աջակցությամբ, հանդիսավոր միջոցառման շրջանակներում, մոտ 200 կտոր գիրք նվիրեց Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն ՊՈԱԿ-ի նորաբաց գրադարանին:
Կազմակերպության հաշմանդամություն ունեցող շահառուները այս նվիրատվությունից հետո գրադարանում ունեցան մոտ 700 կտոր գիրք: