Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Քաջարանի շրջանային կազմակերպության ժողովը
17.02.2016
2016թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Քաջարանի շրջանային կազմակերպության հաշվետու ժողովը: Օրակարգում՝ 2015թ-ի կատարած աշխատանքների հաշվետվություև և 2016թ-ին կատարվելիք աշխատանքային ծրագրի հաստատում :
Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ.Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Քաջարանի շրջանային կազմակերպության նախագահ Վարդան Գևորգյանը, ով ներկայացրեց 2015թ-ի գործունեությունը: Անդրադարձավ 2015թ-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներին:
Հաշվետվությամբ հանդես եկավ նաև ՀՀԿ Քաջարանի շրջանային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Գայանե Համազասպյանը, որը ներկայացրեց 2015թ-ի ընթացքում կատարած աշխատանքները:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ներկա քաղաքական իրողություններին վերաբերող և հանրության կողմից կարևորվող մի շարք հարցադրումներ, որոնց վերաբերյալ ևս ՀՀԿ Քաջարանի շրջանային կազմակերպության խորհրդի անդամներն արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումն ու հաստատակամորեն բարձր են գնահատել ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ պարոն Ս. Սարգսյանի կողմից իրականացվող արտաքին և ներքին քաղաքականության բոլոր առկա իրողությունները, որոնք, բացառապես բխում են մեր ազգային ու պետական գերակա շահերից:
Նիստի ընթացքում ՀՀԿ Նախագահի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք կուսակցականներ:
Շրջանային կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց ՀՀԿ Քաջարանի շրջանային կազմակերպության 2015թ-ի կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Քվեարկությամբ միաձայն հաստատվեց 2016թ-ի ՀՀԿ Քաջարանի շրջանային
կազմակերպության աշխատանքային ծրագիրը: