Լուրեր

Տեցի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ Թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովը

17.02.2016



ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ Թիվ 17 սկզբնական կազմակերպությունը , որտեղ հաշվառված են հիմնականում Գյումրու Ծննդատուն ՓԲԸ աշխատակիցները, անցկացրեց ժողով 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:
Ժողովին ներկա էր ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահի տեղակալ Թորգոմ Գևորգյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ Թիվ 17 սկզբնական կազմակերպության Արման Էլոյանը: Նա ներկայացրեց հակիրճ հաշվետվություն 2015թ. կատարած աշխատանքների և նախատեսված միջոցառումների, անդամավճարների գանձման և ՍԿ անդամների շարժի մասին:


Ժողովը ՍԿ նախագահի հաշվետությունը գնահատեց բավարար:
ՍԿ անդամները հարցեր ուղղեցին ՇԿ խորհրդի նախագահի տեղակալ Թ. Գևորգյանին, որոնք​ ստացան իրենց սպառիչ պատասխանները:
Կուսակցական-հասարակական ակտիվ աշխատանքների համար Թ. Գևորգյանը շնորհակալագրեր հանձնեց ՍԿ անդամներ բուժաշխատողներ Ա. Ամիրյանին և Ս. Մանուկյանին:  

← Վերադառնալ ցուցակին