Լուրեր

Տեցի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ Թիվ 15 սկզբնական կազմակերպության ժողովը

17.02.2016


ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ Թիվ 15 սկզբնական կազմակերպությունը անցկացրեց ժողով 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:


Ժողովին ներկա էր ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ Թիվ 15 սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Կարապետյանը: Նա ներկայացրեց 2015թ. կատարած աշխատանքները և ՍԿ անդամների ակտիվ մասնակցությունը նախատեսված բոլոր միջոցառումներին և կուսակցական աշխատանքներին: Ժողովը ՍԿ նախագահի հաշվետությունը գնահատեց բավարար:


Այնուհետև ՍԿ անդամները լսեցին թվով 17 քաղաքացիների դիմումները և երաշխավորեցին նրանց ՀՀԿ շարքերին անդամակցելու համար:
Ժողովի ավարատին ելույթ ունեցավ ՇԿ խորհրդի նախագահ Ս.Ավետիսյանը՝ շնորհակալական խոսքեր ասելով սկզբնական կազմակերպության աշխատանքների վերաբերյալ, կուսակցական և հասարակական ակտիվ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց Ա. Հակոբյանին, Ս. Թորոյանին և Ա. Մուրադյանին:

← Վերադառնալ ցուցակին